Պայթյունի ձայներ շատ ենք լսում,լինի գիշեր,թե ցերեկ․օդից ենք վախենում, որ օդով կխփեն․կյանքը Խնածախում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզի Խնածախ գյուղում մարդիկ ապրում են մշտական պայթյունների ու կրակոցների ձայների տակ, բայց գյուղը լքել չեն պատրաստվում։
«Ես այս պատերազմը չլիներ մենք մեզ համար ապրում էինք, չենք ուզում գյուղը լքել»,-ասում է գյուղի բնակչուհի տիկին Զինան և հավելում, որ թեկուզ հեռավոր գյուղում են․ բայց դժգոհ չեն, միայն ուզում են՝ պատերազմը շուտ ավարտվի, անցնեն իրենց բնականոն աշխատանքին ու կյանքին․
«Պայթյունների ձայներ շատ ենք լսում, լինի գիշեր լինի ցերեկ»,-ասում է տիկին Զինան։
Գյուղում ծնված ու մեծացած պարոն Ժորան էլ ասում է՝ գյուղում զբաղվում են ինչով կարողանում են՝ հողագործությամբ, անասնապահությամբ, բայց պատերազմն իրենց կյանքում շատ բան է փոխել, իսկ պայթյունի ձայներ շատ հաճախ են լսում․
«Օդից ենք վախենում, որ օդով կխփեն, թե չէ նենց ոչնչից չենք վախում»։
Կատակում է՝ ձին վաճառած չլիներ, հիմա Կիրովաբաթում թեյ էր խմում։
Գյուղի մեկ այլ բնակիչ էլ ասում է՝ 1992-ից հետո իր տանը երկու անգամ խփել են պայթեցրել, բայց շարունակել է ապրել գյուղում․
«Մենք էստեղից ոչ մի տեղ գնացող չենք, էս գյուղում ծնվել եմ, էս գյուղում ապրել եմ, էս գյուղում էլ պիտի մահանամ»։