Բացել լրահոսը Փակել լրահոսը
65599_b
A A
Պաշտոնական

Սպիտակի ԲԿ-ում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը. տուժածներ չկան. ԱԻՆ մանրամասները

Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Սպիտակի ԲԿ-ում պայթյուն է տեղի ունեցել: