Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess usanogh
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականը մտել է աշխարհի ուսանողական խաղերի փլեյ-օֆֆ

Լեհաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից առցանց անցկացվող արագ շախմատի 2020թ. ուսանողական խաղերում ավարտվեց առաջին փուլը, որի ժամանակ հայտնի դարձան փլեյ-օֆֆի մասնակիցները: Նման իրավունք նվաճեցին 1-16-րդ տեղերը գրաված թիմերը:

Հայաստանի ուսանողական հավաքականը, որն առաջնությունում հանդես է գալիս Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մ. Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Տիգրան Կ. Հարությունյան, Աննա Մ. Սարգսյան և Սիրանուշ Ղուկասյան կազմով, կայացած 9 տուրից հետո վաստակելով 13 միավոր, բաժանեց 4-6-րդ տեղերը: Այդպիսով, մեր թիմը մտավ փլեյ-օֆֆ:

Այսօր կկայանան 1/8 և 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումները: Հայաստանի ընտրանու առաջիկա մրցակիցը Լեհաստանի 4-րդ թիմն է, որը նախնական մրցաշարում 12 միավորով զբաղեցրել էր 13-րդ տեղը: