Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori-urartu
A A
Սպորտ

ՀՀ Պրեմիեր Լիգա. «Լոռի ՖԱ»-ն և «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Այսօր մեկնարկեց VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրը: Բացման խաղում Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին»: 

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: Հանդիպման արդեն 2-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն բացեց հաշիվը, իսկ 16-րդ րոպեին Ջիմի-Բենդ Ալեքսիսը հավասարեցրեց այն:

«Լոռի ՖԱ»-ն յոթ խաղում վաստակելով 10 միավոր, բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Ուրարտուն» նույնքան խաղում վաստակել է 14 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանց հաջորդող «Արարատը», «Վանը» և «Ալաշկերտն» ունեն 9-ական միավոր, սակայն արարատցիներն անցկացրել են մեկ հանդիպում քիչ են անցկացրել:

 

Տուրի մյուս խաղերը կկայանան հոկտեմբերի 30-ին և 31-ին:

30.10. «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»

30.10. «Շիրակ» - «Նոա»

31.10. «Փյունիկ» - «Արարատ»

31.10. «Գանձասար-Կապան»