Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karen
A A
Սպորտ

Շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը հաղթեց մրցաշարի առաջատարին և շրջանցեց նրան

2016թ Հայաստանի շախմատի չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է հաջող հանդես գալ Պորտուգալիայի Ֆիգեյրա Դա Ֆոշ քաղաքում ընթացող շախմատի միջազգային փառատոնում:

Կայացած ընթացիկ 6-րդ տուրում նա սպիտակներով հանդիպեց մրցաշարի միանձնյա առաջատար Նինո Բացիաշվիլու հետ, ով Վրաստանի կանանց շախմատի 2020թ չեմպիոնն է: Մեր շախմատիստը վստահ անցկացրեց պարտիան, հաղթանակ տարավ և կես միավորով առաջ անցավ մրցակցից:

Այսօր նախատեսված 7-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սևերով կհանդիպի անգլիացի Ռիս Քամինգի հետ, որը նույնպես ունի 5 միավոր և առայժմ առաջին տեղը կիսում է մեր շախմատիստի հետ: