Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sevyan
A A
Սպորտ

Գրասմայստեր Սեմ Սևյանը ԱՄՆ-ի առաջնությունում կպայքարի 4-րդ տեղի համար

Ամերիկահայ շախմատիստ Սեմ Սևյանը դուրս մնաց ԱՄՆ-ի շախմատի առցանց առաջնության մրցանակային տեղերի համար պայքարից:

Անցած գիշեր կայացած երեք տուրերում մեր հայրենակիցը կրկին անհաջող հանդես եկավ: Նա սկզբում ոչ-ոքի խաղաց առաջատար Վեսլի Սոյի, ապա Ալեքսանդր Լինդերմանի հետ, իսկ հետո անսպասելի պարտություն կրեց ետնապահ Ալեխանդրո Ռամիրեսից: 

Արդյունքում՝ Սեմ Սևյանը 9 հնարավորից վաստակելով 4 միավոր, նահանջեց 7-րդ հորիզոնական: Այժմ նա կարող է պայքարել միայն 4-րդ տեղի համար, քանի որ վերջին երկու տուրերից առաջ արդեն 3 միավորով ետ է մնում առաջատար եռյակից: Աղյուսակը շարունակում է գլխավորել Վեսլի Սոն, որը վաստակել է 8 միավոր: Նրան հաջորդում են Ջեֆրի Սյուն և Ռեյ Ռոբսոնը՝ 7-ական միավոր:

Այսօր գիշերը տեղի կունենան վերջին երկու՝ 10-11-րդ տուրերի պարտիաները: Սեմ Սևյանը նախ սպիտակներով կհանդիպի իրեն համաքայլ ընթացող Էվոնդեր Լյանի հետ, իսկ հետո սևերով կմրցի իրենից կես միավոր շատ վաստակած Սեմ Շեքլանդի հետ: