A
A
Ստեփանակերտում ավերվել է բնակելի տուն. տանտերն ու հարևանը վիրավորվել են. լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինԱռավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ:
08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Այդ մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: