Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քողարկող ցանցեր՝ խիզախությունը չքողարկողների համար (տեսանյութ)

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից ու ադմինիստրատիվ կազմից կանանց թիմը Արամ Խաչատրյան համերգասրահի հանդերձասրահում գործում են քողարկող ցանցեր, ինչպես իրենք են ասում խիզախությունը չքողարկողների համար:

«Սա քսանհինգ և արդեն ավել մասնաճյուղերից մեկն է»,- ասում է նախաձեռության հեղինակ Դավիթ Աղաջանյանը:

ՀԱՖՆ –ի տնօրեն Ռուզան Սիրունյանի խոսքով, իրենց մոտ ևս մասնաճյուղ ստեղծելու գաղափարը ալտահար Ժաննա Ապինյանինն է եղել, դիմել են Դավիթին և նվագախմբի երաժիշտներից ու ադմինիստրատիվ կազմից կանաք լծվել են գործի, որ կարողանան իրենց փոքր լուման ունենան մեր զինվորների հաղթանակի համար:

«Մեր թանկագին զինվորները, որ կռվում են առաջնագծում կարևոր է, որ զգան, որ թիկունքը ուժեղ է: Եվ հաղթելու ենք միասին»: