Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Նալբանդյանը չի մասնակցի

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վերջնականապես հրաժարվեց մասնակցելու Ֆրանսիայի բաց առաջնությանը, որը կմեկնարկի մայիսի 24-ին:

Նա տեղի լրատվամիջոցներով հայտարարել է, որ ելույթները կվերսկսի միայն ֆիզիկապես լավ պատրաստ լինլու դեպքում. «Ես ներկայումս ծանրաբեռնված մարզումներ եմ անցկացնում, որպեսզի հնարավորին շուտ լավ մարզավիճակ ձեռք բերեմ: Սակայն խաղահրապարակ կվերադառնամ այն ժամանակ, երբ կզգամ, որ 100 տոկոսով պատրաստ եմ ֆիզիկապես»:

Դավիթ Նալբանդյանից բացի Ֆրանսիայի բաց առաջնությանը չեն մասնակցի եւս մի ուժեղ թենիսիստ-թենիսիստուհիներ, մասնավորապես` աշխարհի 6-րդ ռակետ Նիկոլայ Դավիդենկոն, Խուան Դել Պոտրոն, Ջեյմս Բլեյքը, Թոմի Հաասը, կանանցից` Կիմ Կլայստերսը, Սանիա Միրզան, Սաբինե Լիսիցկին:

Հավելենք, որ արգենտինահայ թենիսիստը, որը անցած տարի ստացած ծանր վնասվածքի պատճառով 9 ամիս հանդես չէր եկել խոշոր մրցաշարերում, այս տարի անցկացրել է ընդամենը 12 մրցախաղ, որից 9-ում հաղթանակ է տոնել, իսկ 3-ում պարտություն կրել: