Բացել լրահոսը Փակել լրահոսը
73A18656-62A6-4498-A724-04BEFD41ACAB_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Կադիրովը համալրեց Մակրոնի քննադատների շարքը

Կրեմլի խոսնակն այդ առումով նշեց, որ արտաքին քաղաքականությունը Դաշնության սուբյեկտի ղեկավարի գործը չէ:

Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խստորեն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ասելով, թե իսլամի մասին նրա մեկնաբանություններից ամբողջ մահմեդական աշխարհն է զայրացել:

«Վերջ տուր, Մակրոն, քանի դեռ ուշ չէ, այլապես պատմության մեջ քեզ կհիշեն իբրև խենթ որոշումների հեղինակի»,- հայտարարել է Կադիրովը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ հիշեցրել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը վերապահված չէ շրջանների ղեկավարներին:

«Ես համաձայն եմ, բայց ես դա ասել եմ որպես մահմեդական, այլ ոչ թե քաղաքական գործիչ, ես անմնացորդ նվիրված եմ իմ կրոնին և Ղուրանին, և դրա համար պատրաստ եմ կյանքս զոհաբերել, բայց չեմ կարող լռել, երբ անհավատները ծաղում եմ իմ կրոնը, և չեմ լռի»,- արձագանքել է Կադիրովը Պեսկովի մեկնաբանությանը:

Ազատություն ռադիոկայան