Բացել լրահոսը Փակել լրահոսը
123036432_3039308609629746_6737797535689642357_n
A A
Պաշտոնական

Քննարկվում է ուսումնական հաստատությունների անվանակոչության նոր կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի նախագիծը: Իրավական նոր կարգավորումը նպատակ ունի անվանակոչության և անվանափոխության հետ կապված գործընթացները կազմակերպել արդյունավետ և անաչառ` հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը, սահմանելով համապատասխան չափորոշիչներ և ընդհանուր սկզբունքներ։
Լուծումներ են առաջարկվում, թե որ դեպքերում և ինչ ժամկետներում կարող է անվանակոչվել պետական ուսումնական հաստատությունը: Առանձնահատուկ դեր է հատկացվում հաստատությանն ու համայնքին, որի համաձայնությունը դիտվում է պարտադիր պայման անվանակոչման գործընթացում։ Դասասենյակների և կաբինետների անվանակոչության ժամանակ կարևորվում է մանկավարժական խորհրդի կարծիքը։
 
Հաստատության անվանումը կարող է փոփոխվել անվանակոչումից առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում: Բացառիկ դեպքերում անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում։ Հավելենք, որ ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել թվային կամ անվանական կարգով (օրինակ՝ թիվ 26 միջնակարգ դպրոց կամ Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց։
 
ՀՀ ԿԳՄՍՆ