Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Որդին առաջնագծում, ընկեր Ալիսան՝ թիկունքում․դասեր չկան, բայց դպրոցի դռները բաց են, աշխատանքը եռում է (տեսանյութ)

Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում, ինչպես հանարապետության մյուս դպրոցներում, դասեր չկան, բայց դռները բաց են, ներսում աշխատանքը եռում է։

Սոնան, Նունեն ու Նարեն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներ  են, եկել քողարկիչ ցանցեր գործելու, Սոնան ասում է՝ սկզբում մի քիչ բարդ էր, հետո սովորեցին:

Նունեն գիտի՝ տղաները թշնամուց չեն վախենում․

«Թող իմանան, որ մենք չենք վախենում ոչնչից, քանի որ գիտնեք՝ իրենք են մեզ պաշտպանում»։

Ընկեր Ալիսան կերպարվեստի ուսուցչուհին է, որդին առաջնագծում է, ինքը՝ թիկունքում ծնողներից մեկի բերած ցանցն է վերանորոգում։

Զինվորի մայրն ասում է՝ որդուն այլ հարցեր չի տալիս, տալու դեպքում էլ պատասխաններ չի ստանում, բավարարվում է միայն, երբ լսում է ՝ լավ է։

Ինչպես առաջնագծում, այստեղ էլ բոլորը հստակ գիտեն իրենց անելիքը։

 Դպրոցը մի քանի մասի է բաժանվել, մի կողմում քողարկող ցանցերն են, մյուսում՝ ներքնակեր են կարում սահման ուղարկելու համար, մեկ այլ հատվածում էլ հագուստներ են խնմաքով հավաքված տեսակավորված՝ արցախցի ընտանիքների համար։

Հագուստներն իրենց հերթին են սպասում, իսկ քողարկող ցանցերի, ներքնակների, սկավառակների առաջին խմբաքանակը դպրոցն արդեն ուղարկել է։

Հումքը ձեռք են բերում կամավորների, ծնողների, նախկին աշակերտների օգնությամբ, փոխտնօրենն ասում է՝ հումքի պակաս չեն ունենում։

Տիկին Կարինեն ևս դպրոցում կերպարվեստ է դասավանդում, բայց այսօր կամավորների շարքում է, ներքնակներ է կարում․

«Մի քանի օրում արդեն 100 հատ դոշակներ փաթել սպասում ենք գան տանեն․

Դպորցի տնօրեն Գոհար Սանոյնն էլ ամփոփելով ասում է՝ այս ամենն արվում էմ մեկ նպատակի համար․

«Այս ամենը ոչ միայն հաղթանակը, այլ նաև խաղաղությունը մոտեցնելու համար է»։,