Բացել լրահոսը Փակել լրահոսը
1562586035_0_0_2942_1656_1920x0_80_0_0_fcc78230b8d5ffc0cab3d9692031e65e
A A
Քաղաքականություն

Կրեմլում ցավում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների շարունակվելու կապակցությամբ

Կրեմլում ցավում են եւ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների շարունակվելու կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

«Մարտերը դեռ շարունակվում են, դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: