Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-bulgaria
A A
Սպորտ

Ֆուտզալի Եվրո-2022-ի Հայաստան - Բուլղարիա երկու խաղերը կկայանան Վառնայում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Բուլղարիայի ընտրանու հետ առաջիկա երկու խաղերը կանցկացնի Վառնա քաղաքում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Համաձայն ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի փետրվարին կայացած վիճակահանության Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումները պետք է կայանային ապրիլին: COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպումները հետաձգվել էին: Նոր խաղացանկով թիմերի միջև երկու հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին և 8-ին, Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում:

Պատճառը հավանաբար ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումն է, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող իրենց մոտ անցկացնել միջազգային հանդիպումներ, քանի դեռ Արցախում շարունակվում են ռազմական գործողությունները: 

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը և նախապատրաստական ծրագիրը հայտնի կդառնան շուտով: