Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

19 հոգով

Սպորտ

Հայաստանի երիտասարդական հավաքականի երեւանյան վերջին մարզման ժամանակ վնասվածք էր ստացել թիմի անդամ Արտակ Դաշյանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը, այսօր հավաքականի հետ Տալին է մեկնել ցուցակից բացակայող Կամո Հովհաննիսյանը, քանի որ Արտակ Դաշյանը վնասվածքի պատճառով հավանաբար չի մասնակցի Էստոնիայի հետ խաղին:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը, որը հույս ուներ, որ Դաշյանի ստացած վնասվածքը լուրջ բնույթի չէ, կիսապաշպանի տեղը հրավիրել է ... պաշտպանի: