Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess sevyan
A A
Սպորտ

Գրոսմայստեր Սեմ Սևյանը զիջեց դիրքերը շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում

Առցանց ընթացող շախմատի ԱՄՆ առաջնությունում կայացան 4-6-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարը հաջող մեկնարկած հայազգի շախմատիստ Սեմ Սևյանը մրցումային երկրորդ օրը լիովին ձախողվեց: Մեր հայրենակիցը նախ ոչ-ոքի խաղաց Էլշան Մորադիաբադի և Ջեֆրի Սյունի հետ, իսկ օրվա վերջում պարտվեց Ռեյ Ռոբսոնին:

Վեց տուրից հետո վաստակելով 3 միավոր, նա այժմ Հիկարու Նակամուրայի և Սեմ Շենքլանդի հետ բաժանում է 4-6-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Վեսլի Սոն, որն ունի 5,5 միավոր:

Այսօր գիշերը կանցկացվեն 7-9-րդ տուրերը: Սեմ Սևյանը նախ կհանդիպի միանձնյա առաջատարի, ապա երկու ետնապահների՝ Ալեքսանդր Լինդերմանի և Ալեխանդրո Ռամիրեսի հետ: