A
A
Արդարադատության փոխնախարարն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից. նա կամավորագրվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ազատվել է աշխատանքային պարտականությունների կատարումից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար
սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»,- ասված է որոշման մեջ: