Բացել լրահոսը Փակել լրահոսը
123146543_819829452186317_4489793765878224537_o
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈՒ-ն կորցրել է իր ահռելի քանակական և տեխնոլոգիական առավելությունը (տեսանյութ)

Առավոտյան ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերթական բրիֆինգի ժամանակ։
 
Ըստ նրա՝ մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետակոծություններ:
 
Հյուսիսային ուղղությամբ մարտական գործողությունները եղել են համեմատաբար ավելի թեթև լարվածության:
 
Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ։
Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա։
 
Հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի հանրապետության սահման, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել:
 
Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո Ադրբեջանի զինված ուժերը, որոնց միացած են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հրոսակախմբերը և այլք, փորձում են զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում։ Այստեղ ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար: