Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններով է ռազմական դրության ընթացքում օգտագործվելու ֆիզիկական կամ իրավաբանական անձնանց գույքը Կառավարության առաջարկով Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել։

Քննարկվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, ներկայացնելով նախագիծը ընդգծեց, որ այն կարգավորում է ռազմական դրության պայմաններում ֆիզիկական կամ իրավաբանական անձնանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ծագած հարցերը, մանրամասնեցվում է գույքն օգտագործման վերցնելու երաշխիքներն ու ընթացակարգերը, գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայամանները։ Եթե գույքը վնասվում է, ապա տրվելու է համապատասխան փոխհատուցում, -հստակեցրեց փոխնախարարը։

 

Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

 

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, որոշակի հստակություններ են մտցվում իրավակարգավորումներում:  Նշված օրենսդրական նախաձեռնությամբ՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում որոշակի գործողություններ կատարելու համար առավել խիստ պատժաչափեր են նախատեսվում: 

Անդրադառնալով ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանի հարցին՝ Բալայանը նշեց, որ կան արդեն առաջադրված համապատասխան մեղադրանքներ, կան իրականացված համապատասխան իրավախախտումներ: Օրենքով արգելված արարք կատարելու հետ կապված համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել: «Եվ այս պահի դրությամբ գտնում ենք, որ պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսվի, որ անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց»,-ասաց փոխնախարարը:

Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 71 կողմ ձայն: