Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

2020 Speed Chess Championship. Արոնյանը կհանդիպի Նեպոմնյաշչու, Մարտիրոսյանը՝ Նակամուրայի հետ

Կայծակնային շախմատի 2020 Speed Chess Championship մրցաշարի կազմակերպիչները վիճակահանությամբ որոշել են եզրափակիչ փուլի զույգերը:

Ըստ դրա Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը 1/8 եզրափակիչում կհանդիպի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Սարին Նիհալ մրցամարտի հաղթողի հետ:

Բարդ մրցակից է բաժին հասել նաև Հայաստանի երկրորդ մասնակից Հայկ Մ. Մարտիրոսյանին՝ հանձինս մրցաշարի որակավորման փուլի հաղթող, ամերիկացի Հիկարու Նակամուրայի: Հաջողության դեպքում մեր շախմատիստը քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Ալիռեզա Ֆիրուջա - Վլադիմիր Ֆեդոսեև զույգի հաղթողի հետ:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը 1/8 եզրափակիչում կհանդիպի իրանցի Փարհամ Մաղսուդլուի, իսկ փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան՝ լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ:

1/8 եզրափակիչ փուլը կմեկնակի նոյեմբերի 1-ին: Շախմատիստները նախ 90 րոպեում կանցկացնեն 5+1 ժամակարգով պարտիաներ, ապա 60 րոպե՝ 3+1, իսկ վերջին 30 րոպեում՝ 1+1 տարբերակով:

Յուրաքանչյուր հանդիպման մրցանակային հիմնադրամը 4000 դոլար է: Հաղթողը կստանա 2000 դոլար, իսկ մնացած գումարը կբաժանվի կողմերի միջև՝ ելնելով վաստակած միավորների տոկոսային հարաբերությունից: