Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոա»-ի մարզչական շտաբը հեռացել է ակումբից և տեղափոխվել ռուսական թիմ

«Նոա» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակի, մարզչի օգնական Վլադիմիր Ժապալաուի և ֆիթնես մարզիչ Դենիս Զմեուի հետ։ Այդ մասին այսօր տեղեկացրել է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն շնորհակալություն է հայտնել մարզիչներին իրենց կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար, և հաջողություն մաղթել նոր ակումբում։

Նշենք, որ 37-ամյա մասնագետը գլխավորել է Ռուսաստանի Ազգային լիգայի ետնապահներից մեկին՝ Տոլյատիի «Ակրոն» թիմը: Նրան կօգնեն հենց իր օգնականները:

Հիշեցնենք, որ «Նոան» Իգոր Պիկուշչակի ղեկավարությամբ անցած մրցաշրջանում գրավել էր 2-րդ տեղն առաջնությունում, իսկ գավաթի խաղակությունում դարձել էր հաղթող: