Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

17 զինծառայող պահվում է Ադրբեջանում. ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են․ ՔԿ պաշտոնյա (տեսանյութ)

ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի։ Եվս  երկուսի մասով տվյալները ճշտվում են, նշեց նա:

«Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` տվյալ անձնանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասաց Վարդանյանը։ 

Քննչական կոմիտեն քննվող քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ հարցաքննել է ադրբեջանական կողմի երկու ռազմագերու։

«Նրանք պահվում են միջազգային բոլոր մարդասիրական նորմերին համապատասխան։ Ամենաբարձր մակարդակով ստանում են բժշկական օգնություն, երեքանգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջները ապահովված են։  Նույնիսկ հարցաքննության ընթացքում նշել են, որ Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանանային»,- հայտնեց Վարդանյանը։