Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայազգի գրոսմայստեր Սեմ Սևյանը հաջող է մեկնարկել ԱՄՆ-ի առաջնությունում

Անցած գիշեր մեկնարկել է շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առցանց առաջնությունը, որին մասնակցում է 12 շախմատիստ, այդ թվում՝ մեր հայրենակից Սեմ Սևյանը:

Առաջին օրը կայացած երեք տուրից հետո հայազգի շախմատիստը վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջին և երրորդ պարտիաներում նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դարիուշ Շվերցի և Հիկարու Նակամուրայի հետ, իսկ երկրորդում սևերով հաղթեց Լեյնիեր Դոմինգեսին: Աղյուսակը գլխավորում է Վեսլի Սոն, որը հաղթել է բոլոր երեք պարտիաներում և ունի 3 միավոր:

Այսօր կկայանան 4-6-րդ տուրերը: Սեմ Սևյանը նախ կհանդիպի իրեն անմիջապես հետապնդող Էլշան Մորադիաբադի հետ, ապա ուժերը կչափի 2-3-րդ տեղերում գտնվող Ջեֆրի Սյունի և Ռեյ Ռոբսոնի հետ, որոնք երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: