Երեք «Կ» Նյու Յորքում
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը եւ աշխարհի 2011 թ չեմպիոնի կոչման հավակնորդ 19-ամյա նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը Նյու Յորքում մասնակցեցին ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Անատոլի Կարպովին աջակցելու համար կազմակերպված հատուկ դրամահավաքին: Միջոցառմանը ներկա է գտնվել անձամբ Անատոլի Կարպովը:
Ինչպես նշում են տեղի թերթերը, եթե նախկին անհաշտ մրցակիցները հաշտվել են իրար հետ եւ հանդես են գալիս մեկ թիմով, ապա նշանակում է, որ համաշխարհային շախմատում իրոք կան լուրջ տարաձայնություններ եւ խնդիրներ:
Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հայտարարել է, որ անում է այն, ինչը այժմ անհրաժեշտ է շախմատին. «Մեզ նախեւառաջ հարկավոր է շախմատը վերադարձնել հեռուստաէկրան: Դա կարող են անել միայն անվանի շախմատիստները, մասնավորապես` Անատոլի Կարպովը: Շախմատում անհրաժեշտ է համբերություն ունենալ եւ սպասել այնքան, մինչեւ որ ճիշտ քայլ ես գտնում»: