Հակոբյանը վերջապես հաղթեց
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարում, որը շարունակվում է Աստրախանում, կայացան 8-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով մեծ դժվարությամբ հաղթեց Էռնեստո Ինարկիեւին: Կողմերը Սլավոնական պաշտպանությունից անցան Գրյունֆելդի պաշտպանության, որը թեթեւակի առավելություն է տալիս սպիտակներին: Ինարկիեւը նոր քայլ կատարեց եւ փորձեց ամրապնդել թիկունքը, սակայն Հակոբյանը սադրիչ քայլով անակնկալի բերեց մրցակցին: Սեւերը,զոհաբերելով թագուհուն, որոշ չափով հավասարացրին խաղը: Սակայն Վլադիմիր Հակոբյան նոր ճնշում գործադրեց մրցակցի թագավորական եզրի վրա եւ կարողացավ զինվոր շահել: 104-րդ քայլին Էռնեստո Ինարկիեւը ստիպված անձնատուր եղավ:
Մեր շախմատիստը տարավ անդրանիկ հաղթանակը Աստրախանում: Նա վաստակեց 3 միավոր, սակայն դեռեւս շարունակում է եզրափակել աղյուսակը, քանի որ մոտակա մրցակիցները ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ պահպանեցին կես միավորի առավելությունը:
Աղյուսակը 4,5 միավորով գլխավորում են Պավել Էլյանովը, Պետեր Լեկոն, Դմիտրի Յակովենկոն եւ Վուղար Հաշիմովը:
Այսօր Վլադիմիր Հակոբյանը 9-րդ տուրի շրջանակում սեւերով կմրցի ուկրաինացի Ռուսլան Պոնոմորյովի հետ, որն իր ակտիվում ունի 4 միավոր: