Միայն Վարուժան Հակոբյանը
Աջակցիր «Ա1+»-ինՍենտ Լուիս քաղաքում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությանը մասնակցող հայազգի երեք շախմատիստներից համեմատաբար հաջող է հանդես գալիս Վարուժան Հակոբյանը: Նա 5 հնարավորից վաստակել է 3 միավոր եւ 24 մասնակիցների մեջ զբաղեցնում է 7-րդ տեղը:
Ցավոք, նա 5-րդ տուրում ցավալի պարտություն կրեց Ալեքսանդր Օնիշչուկի հետ սկզբունքային պարտիայում եւ ետ մնաց իր գլխավոր մրցակիցներից: Չեմպիոնի կոչման համար պայքարելու համար մնացած երկու տուրերում Վարուժան Հակոբյանը պետք է ձգտի միմիայն հաղթանակի, քանի որ եզրափակիչ փուլ են մտնում միայն առաջին չորս տեղերը գրաված շախմատիստները: 6-րդ տուրում նա սպիտակներով կմրցի Ալեքս Յերմոլինսկու հետ, որը նույնպես վաստակել է 3 միավոր:
Ինչ վերաբերում է հայազգի մյուս երկու շախմատիստներ Մելիքսեթ Խաչիյանին ու Լեւոն Ալթունյանին, ապա նրանք ունեն ընդամենը 1,5-ական միավոր եւ արդեն դուրս են մնացել չեմպիոնի կոչման համար պայքարից: