Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

Առաջնագծի տղաներին կասեմ՝ իրենց լավ պահեն, գան, աղջիկներին հասնեն. 14-ամյա գորիսեցի (տեսանյութ)

Գորիսում հայտնի Շալունց տոհմի ներկայացուցիչ 77-ամյա Համլետ պապի համար այս պատերազմը տարբերվում է 90-ականների ազատամարտից։  Չնայած շեշտում է՝ Արցախյան առաջին պատերազմը ևս Թուրքիայի անմիջական մասնակցությամբ էր 

«Սա ահավոր է, ամեն տեսակի զենքեր չթույլատրված, որոնք Թուրքիայի միջոցով օգտագործում է Ադրբեջանը»։

 Հակառակ այս ամենի՝ Համլետ Շալունցը վստահեցնում է՝ Սյունյաց աշխարհը ամուր է․ 

«Գորիսեցիները անվախ ժողովուրդ են, կռվող ժողովուրդ են»։

 Համլետ պապը, ով հայ գրող Սերո Խանզադյանի քրոջ որդին է, առաջնագծի տղաներին անփորձանք մարտ է մաղթում և հաղթանակ, ինքն էլ շարունակում է թերթ կարդալ և այդպես հետևել տղաների սխրանքներին։

 Արդեն մթնող Գորիսում հանդիպեցինք նաև 14-ամյա Վալերի Հայրապետյանին, ով այս արձակուրդային օրերին այստեղ կամավորություն է անում։ 

Վալերին էլ իր հերթին վստահեցրեց՝ Գորիսում լավատես են, նաև ասաց՝ Արցախից շատ հյուրեր ունեն

«Սյունեցիները ուժեղ են, դուխով են, մարդիկ չեն մտածում, որ փախնեն, մտածում են՝ լավ է լինելու»։

Ապագա զինվորը առաջնագծի իր ավագ ընկերներին հորդորում է՝ աղջիկների նամակները չանտեսել եւ հետեւողական լինել

«Առաջնագծի տղաներին կասեմ, որ լավ լինեն, իրենց լավ պահեն, հետ գան, մեր աղջիկներին հասնեն»։