Սերիցլեւը հրաժարվեց երեք խաղացողից
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական հերթական խաղին, այսօր իր վերջին մազումն անցկացրեց Երեւանում: Վաղը մեր թիմը կմեկնի Տալին, որտեղ եւ կսկսի անմիջականորեն պատրաստվել մայիսի 20-ին Էստոնիայի երիտասարդականի հետ խաղին:
«Նաիրի» ստադիոնում անցկացրած մարզումը տեւեց մոտ երկու ժամ, որին մասնակցեցին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Սակայն Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Արտակ Դաշյանը երկկողմանի խաղի ժամանակ վնասվածք ստացավ եւ ստիպված ավելի շուտ ավարտեց պարապմունքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը մարզումից հետո մեր թղթակցի այն հարցին, արդյոք լուրջ է Դաշյանի վնասվածքը, պատասխանեց. «Առանձնապես մտահոգվելու կարիք չկա, քանի որ Արտակի ոտնաթաթը թեթեւակի վնասվել է: Երկու օր անց նա լիովին պատրաստ կլինի խաղին»:
Դանիացի մասնագետից տեղեկացանք, որ Էստոնիա կմեկնեն 18 ֆուտբոլիստներ, չնայած ուսումնամարզումային հավաքին մասնակցել են 21 խաղացողներ:
«Ինչպես հայտնի է, Լեւոն Հայրապետյանը չմասակցեց հավաքին, քանի որ այդպես էլ չապաքինվեց վնասվածքից: Էստոնիա չեն մեկնի նաեւ Հայկ Իշխանյանը, Սարգիս Կարապետյանը եւ Կամո Հովհաննիսյանը»,-ասաց գլխավոր մարզիչը:
Ֆլեմինգ Սերիցլեւը, որը գոհ է անցկացրած ուսումնամարզական հավաքից, լավատես է էստոնացիների հետ խաղից առաջ. «Մենք լավ ուսումնասիրել ենք մրցակցի խաղաոճը, գիտենք բոլոր ուժեղ եւ թույլ կողմերը: Կաշխատենք օգտագործել մեր ուժեղագույն կողմերը եւ հասնել հաղթանակի: Համենայնդեպս, մեր հնարավորությունները ցածր չեն այս խաղում»:
Հիշեցնենք, որ Երեւանում կայացած թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: