A
A
Լավրովը Թուրքիային կոչ է անում նպաստել Ղարաբաղում հրադադարի հաստատմանը
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ամբողջ աղդեցությունը՝ ի շահ հրադադարի ու ԼՂ հակամարտության կարգավորման համար բովանդակային բանակացություններ սկսվելուն։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Լավրովը հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11 ժամ տևած խորհրդակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարները՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ հայտարարության մասին համաձայնություն էին ձեռք բերել, որը նախատեսում էր հրադադար ու հնարավորինս բովանդակային բանակցությունների գործընթացի վերսկսում։
«Մենք համոզում ենք մեր թուրք գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը՝ ի նպաստ այս ուղղության»,- ասել է նա: