Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capդդդդդդդդդture
A A
Քաղաքականություն

Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, «ովքեր հենց նոր համաձայնության եկան կեսգիշերից սկսած պահպանել հրադադարի ռեժիմը։ Շատ կյանքեր կփրկվեն»։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր թիմի անդամներ Մայք Պոմպեոյին, Սթիվ Բիեգանին եւ Ազգային անվտանգության խորհրդին՝ «գործարքն իրականացնելու համար»։