Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+formula
A A
Սպորտ

«Ֆորմուլա 1». Լուիս Հեմիլթոնը գերազանցել է Միխայել Շումախերի ռեկորդը

Բրիտանացի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը նոր ռեկորդ է սահմանել «Ֆորմուլա 1» դասի ավտոմեքենաների աշխարհի առաջնությունում:

Պորտուգալիայում կայացած «Մեծ մրցանակի» հերթական փուլում գործող չեմպիոնը լավագույն արդյունքով զբաղեցրել է 1-ին տեղը: Նա 92-րդ անգամ հաղթանակ է տոնել «Ֆորմուլա 1»-ի մրցուղիներում: Այդ ցուցանիշով Լուիս Հեմիլթոնը շրջանցել է յոթակի չեմպիոն, գերմանացի Միխայիլ Շումախերին և սահմանել ավտոմրցավազքի նոր ռեկորդ:

 

Հաղթանակների քանակով հաջորդ երեք տեղերը զբաղեցնում են գերմանացի Սեբաստիան Ֆետելը՝ 53, հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի Ալեն Պրոստը՝ 51, և բրազիլացի վաղամեռիկ ավտոարշավորդ Աերտոն Սենան՝ 41: