Բացել լրահոսը Փակել լրահոսը
1032702
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորանքը

 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների վիրավորանքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին և իր երկիրի դեմ զրպարտիչ քարոզչությունը: 

«Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորիոն քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանի բացակայությունից բացի, ավելացավ Ֆրանսիայի դեմ ուղղված ատելության և զրպարտության քարոզը, որը ցույց էր տալիս ատելություն սերմանելու ցանկություն, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: 

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Փարիզի՝ իսլամական անջատողականության դեմ պայքարի ծրագրերը և Ֆրանսիայում «լուսավոր իսլամի» կառուցումը: Նախօրեին նա ասել էր, որ Մակրոնը «կորցրել է իր մտքի վերահսկողությունը» և «հոգեկան բուժման» կարիք ունի: Այս խոսքերից հետո Ֆրանսիան հետ կանչեց իր դեսպանին Անկարայից: