Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը ձեռքից բաց թողեց մրցանակային տեղը (տեսանյութ)

Հայազգի գրոսմայստեր Տաթև Աբրահամյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել արագ շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնությունում, որն առաջին անգամ անցկացվեց առցանց տարբերակով:

Վերջին՝ 11-րդ տուրից առաջ, նա 5,5 միավորով բաժանում էր 4-5-րդ տեղը: Նրա վերջին մրցակիցը Դորսա Դերակշանին էր, որը մեկ միավոր ավելի ուներ: Հաղթանակի դեպքում Տաթև Աբրահամյանն իր մրցակցի հետ միանշանակ կբաժաներ 3-րդ տեղը: Ցավոք, ԱՄՆ-ն ներկայացնող մեր  հայրենակիցն անվստահ անցկացրեց վերջին պարտիան և պարտություն կրեց:

Այդպիսով, Տաթև Աբրահամյանը 50 տոկոսանոց արդյունքով Աշրիտա Էսվարանի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը և ստացավ 7000 դոլար պարգևավճար: Առաջնության հաղթող դարձավ ԱՄՆ-ի ութակի չեմպիոն Իրինա Կրուշը, որը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: