Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+real
A A
Սպորտ

«Ռեալը» վստահ հաղթեց «Բարսելոնային» և գլխավորեց Իսպանիայի Լա Լիգան (տեսանյութ)

Իսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում այսօր «Բարսելոնան» սեփական դաշտում հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին»:

«Նոու Կամպ» մարզադաշտում կայացած թվով 181-րդ «Էլ Կլասիկոն» ավարտվեց մադրիդցիների վստահ հաղթանակով՝ 3:1: Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1, իսկ երկրորդում արդեն աչքի ընկան ավելի փորձառու հյուրերը, մասնավորապես Լուկա Մոդրիչն ու Սերխիո Ռամոսը:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 13 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» երկրորդ պարտությունը կրեց անցկացված 5 խաղում և այժմ 7 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: