Բացել լրահոսը Փակել լրահոսը
122437942_368103541104017_3179861140688693569_n
A A
Պաշտոնական

Հայաստանին համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել

Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ բժիշկների կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստան է ուղարկվել հումանիտար բեռ:  

Ի թիվս բժշկական այլ պարագաների` համակարգչային տոմոգրաֆի սարք է նվիրաբերվել:

Հաշվի առնելով, որ Կապանի բժշկական կենտրոնը ներկայումս գերծանրաբեռնված բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում հիմնականում արցախյան պատերազմի վիրավոր զինվորներին, առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել հումանիտար օգնությամբ ստացված համակարգչային տոմոգրաֆը տրամադրել Կապանի բժշկական կենտրոնին: 

Նշենք, որ սարքը հետագայում էլ կծառայի տարածաշրջանի բնակչութանը` հետազոտման և ճշգրիտ բուժման համար: