Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan
A A
Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական առաջնությունում ծեծել են մրցավարին

Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական առաջնության «Ախմատ» - «Սպարտակ» հանդիպման գլխավոր մրցավար Բոգդան Գոլովկոն ծեծի է ենթարկվել: Ինչպես նշում է Sport24 կայքը, հանդիպման ավարտից հետո (0:0) տրիբունայից մարդ է մտել խաղադաշտ և մի քանի հարված հասցրել մրցավարին:

Ռուսաստանի ֆուտբոլի միությունն այդ կապակցությամբ նշել է, որ հարձակվողը եղել է «Ախմատի» ներկայացուցիչ, սակայն Գրոզնին ներկայացնող ֆուտբոլային ակումբը հերքել է այդ լուրը և հայտարարել, որ մրցավարի վրա հարձակվողը սովորական երկպագու է եղել և ոչ մի կապ չունի իրենց հետ:

Հարկ է նշել, որ Բոգդան Գոլովկոն վեճի չի բռնվել իրեն մի քանի հարված հասցրած անձի հետ և արագորեն հեռացել է խաղադաշտից: «Ախմատ» ֆուտբոլային ակումբը ներքին հետաքննություն է սկսել և փորձում է պարզել, թե հանդիպումից հետո ինչպես է երկրպագուն հայտնվել խաղադաշտում: