Կանադական Bombardier-ը դադարեցրել է ԱԹՍ-ի շարժիչների մատակարարումը Թուրքիային
Աջակցիր «Ա1+»-ինԿանադական Bombardier Recreational Products-ը հայտարարել է, որ դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է CBC-ն:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում թուրքական անօդաչու սարքերի արտադրության համար։
Քվեբեկում տեղակայված ընկերությունից ասել են, որ անցյալ շաբաթվա վերջին է իմացել, որ ավստրիական իր դուստր ձեռնարկության ՝ Rotax- ի կողմից արտադրված որոշ ավիաշարժիչներ օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերում։
«Վերջերս մեզ տեղեկացրին, որ Rotax-ի որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում, և անմիջապես մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել: Միևնույն ժամանակ, մենք դադարեցնում ենք ավիաշարժիչների առաքումը անհասկանալի գործածությամբ երկրներ», – ասել է Bombardier Recreational Products-ի փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելիերը: