Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նահանջը շարունակվում է

Սպորտ

Շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ՖԻԴԵ-ի տղամարդկանց գրան-պրիում:

Աստրախանում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարում մեր շախմատիստ Վլադիմիր Հակոբյանին ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղը: 7-րդ տուրում նա կրկին անհաջողության մատնվեց`սեւերով զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ալեքսեեւին:

Չիգորինի տարբերակում կողմերը մինչեւ 20-րդ քայլը կրկնեցին քայլերը: Առաջինը նորամուծություն կատարեց Հակոբյանը, սակայն սպիտակների 23-րդ քայլից հետո պարզվեց, որ սեւերի թագուհին գտնվում է անհարմար դիրքում: Մեր շախմատիստը փորձեց զինվորի զոհաբերությամբ դուրս գալ դժվար վիճակից, սակայն դա էլ արդյունք չտվեց:

Յոթ տուրից հետո Վլադիմիր Հակոբյանը վաստակել է ընդամենը 2 միավոր եւ միայնակ եզրափակում է աղյուսակը: Մրցաշարը 4,5 միավորով գլխավորում է ուկրաինացի Պավել Էլյանովը: 4-ական միավոր ունեն Պետեր Լեկոն, Դմիտրի Յակովենկոն, Վուղար Հաշիմովը, Էռնեստո Ինարկիեւը եւ Եվգենի Ալեքսեեւը:

8-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կհանդիպի Էռնեստո Ինարկիեւի հետ: