Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երթ Օտտավայի կենտրոնական փողոցներում (տեսանյութ)

Կանադահայրերը բողոքի գործողություններ են սկսել Օտտավայում՝ Կանադայի պառլամենտի դիմաց: Նրանք նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին  հայրենիքի պաշտպանության համար ընկած հայորդիների հիշատակը:  

Հնչեցրին նաեւ Հայաստանի հիմնը: Ապա քայլերթ իրականացրին: «Եթե նույնիսկ բազուկներդ չկարողանան հրացան բռնել, եղունգներով ճանկիր արդարությունը…Ավելի լավ է սողալ հայրենի հողի վրա, քան գլուխն ուղղել ուրիշի սահմանների կողմը»,-ասաց ելույթ ունեցողներից մեկը: Բողոքի քայլերթը շարունակվեց դեպի Օտտավայում ՄԱԿ-ի գրասենյակ: Քայլերթի մասնակիցները վանկարկում էին. «Ճանաչեք Արցախը», «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Ստոպ Թուրքիա», «Մի սպանեք խաղաղ բնակիչներին», «Արցախը մերն է», «Մենք խաղաղություն ենք ուզում»:
Նրանք կրում էին ադրբեջանաթուրքական ագրեսիան եւ Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելը դատապարտող պաստառներ, Հայաստանի, Արցախի եւ Կանադայի դրոշներ: Կանադահայերը իրենց ելույթներով կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը եւ չեն ընդունում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հավասարության նշան դնելը, նաեւ պահանջում են պատժամիջոցներ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հանդեպ, որը կառավարում է ադրբեջանական ագրեսիան ու լայնածավալ պատերազմն ընդդեմ Հայաստանի: