Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. բժիշկ (տեսանյութ)

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանն այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ բժիշկներն այսօր պայքարում են երկու ճակատում՝ ռազմաճակատում և նոր կորոնավիրուսի ճակատում:

Նա նշեց, որ կորոնավիրուսի գործընթացներում նահանջ ունենք, քանի որ «մեր հասարակության մի հատված դադարեցրել է պատշաճ պայքար մղել հիվանդության դեմ»:

Նա նշեց՝ մեր ողջ ներուժը այսօր պետք է ուղղվի ռազմի ճակատ: 

«Վարակվածները դուրս են մնում հայրենիքի համար մղվող պայքարից, դուրս են մնում նաև վարակիչ և վարակված լինելու մեջ կասկածվողները: Ի վերջո, մենք վարակը կարող ենք փոխանցել սահմաններում մարտնչողներին, պետք է առողջ լինեն մեր հայրենիքի համար մարտնչողները:

Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը, նա իրեն դաշնակից է ընտրել կորոնավարակը: Հաղթելով նրա դաշնակցին՝ մենք կթուլացնենք հենց իրեն և կմոտեցնենք հաղթանակը: Առաջին հերթին, մենք ինքներս պետք է լինենք կարգապահ և խստապահանջ մյուսների նկատմամբ»,- ասաց նա: