Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (3)
A A
Պաշտոնական

Պոմպեոն կարևորել է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կողմերի բանակցություններ սկսելու հարցը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպման ընթացքում Պոմպեոն ընդգծել է բռնությունը դադարեցնելու և խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը։

Նա նաև նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կողմերի առարկայական բանակցություններ սկսելու կարեւորությունը՝ հակամարտությունը կարգավորելու համար Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ ուժ չգործադրելու կամ ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջության եւ իրավահավասարության, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա: