Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo
A A
Սպորտ

Չեղարկվել են սամբոյի աշխարհի և Եվրոպայի հերթական առաջնությունները

Բուլղարիայի սամբոյի ֆեդերացիան որոշել է չեղարկել սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-14-ը, Պանագյուրիշչե քաղաքում։ Պատճառը երկրում կորոնավիրուսի վարակի նոր տարածումն է։

Մինչ այդ չեղարկվել էր Եվրոպայի  մեծահասակաների առաջնությունը, որը պետք է տեղի ունենար նոյեմբերի 27-29-ը, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի՝ FIAS-ի լրատվական ծառայությունն այսօր հայտնել է, որ չեղարկվել են նոյեմբերի 23-25-ը Ծաղկաձորում նախատեսված  դպրոցականների սամբոյի 2020թ աշխարհի առաջնությունը և դեկտեմբերի 2-3-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում անցկացվելիք կադետների սամբոյի 2020թ աշխարհի առաջնությունը:

Միջազգային ֆեդերացիան առայժմ չի չեղարկել նոյեմբերի 5-8-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում նախատեսված 2020թ պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։