A
A
Մեդալակիրները
Աջակցիր «Ա1+»-ինԿայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության նախավերջին տուրի հանդիպումները, որից հետո վերջնականապես պարզ դարձավ մրցանակային եռյակը:
Առաջին տեղը երկու տուր առաջ նվաճել էր «Քախսին»: Նախավերջին տուրում նորընծա չեմպիոնները 11:6 հաշվով հաղթեցին երկրորդ տեղը գրաված «Էրեբունիին»:
Բրոնզե մեդալների հարցը վճռվեց «Գյումրի» - «Եվրոպա» խաղում: Դաշտի տերերը հաղթելով 6:5 հաշվով` վաստակեցին 16 միավոր եւ անհասանելի դարձան 4-րդ տեղում ընթացող «եվրոպացիների» համար: