Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախնական կազմերը հայտնի են

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակեց թիմի ընդլայնված կազմը, որը կպատրաստվի Ուզբեկստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը: Այդ նպատակով նա թիմ է հրավիրել 24 ֆուտբոլիստ, որոնցից 8-ը հադես են գալիս արտասահմանյան երկրներում:

Դարպասապահներ` Գեւորգ Կասպարով («Կավեհ», Իրան), Ստեփան Ղազարյան («Բանանց»), Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»):

Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Վահագն Մինասյան, Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Աղվան Մկրտչյան, Հրայր Մկոյան («Միկա»):

Կիսապաշտպաններ` Լեւոն Պաչաջյան («Սանատ Նաֆթ», Իրան), Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Գեւորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Սամվել Մելքոնյան, Արթուր Ոսկանյան («Բանանց»), Արտակ Դաշյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա), Արտակ Գրիգորյան («Ուլիս»):

Հարձակվողներ` Մարկոս Պիզելի («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս), Էդգար Մանուչարյան («Ապելդորն», Հոլանդիա):

Լեգեոնականներից բացակայում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Արման եւ Արտավազդ Քարամյան եղբայրները: Վերջինները ներկայումս իրենց թիմի` «Ստյաուայի» կազմում, պատրաստվում են մայիսի 22-ին կայանալիք Ռումինիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը: Բերեզովսկին նույնպես զբաղված է Ռուսաստանի 1-ին խմբի հանդիպումներով: Բացակայում է նաեւ հավաքականի փորձառու պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը եւ կիսապաշտպան Արարատ Առաքելյանը:

Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովը խաղին պատրաստվելու համար հրավիրել է 18 խաղացող, ընդ որում նրանցից միայն մեկն է հանդես գալիս արտասահմանում: Դա Ֆարհոդ Թաջիեւն է, որը հանդես է գալիս Չինաստանի «Տադե» թիմում: Ուզբեկստանի պատվիրակությունը Երեւան կժամանի մայիսի 23-ին: Մեր մրցակիցը այստեղ նախատեսել է երկու մարզում: Հայաստանի հավաքականը մայիսի 21-ից կանցկացնի ուսումնամարզումային հավաք Երեւանում:

Հիշեցնենք, որ Հայաստան - Ուզբեկստան ընկերական հանդիպումը տեղի կունենա մայիսի 25-ին, «Հանրապետական» ստադիոնում, ժամը 20:00-ին: