Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gvardiola
A A
Սպորտ

Գվարդիոլան խաղի ժամանակ իրեն շատ տգեղ էր պահում. «Պորտուի» գլխավոր մարզիչ

Պորտուգալական «Պորտու» թիմի գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյսաուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում մրցակցի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պահվածքին:

«Ես շատ բան ունեմ սովորելու Գվարդիոլայից, հատկապես, թե ինչպես է նա ճնշում գործադրում մրցավարների վրա կամ շփվում մրցակից թիմի ֆուտբոլիստների հետ: Նա ֆանտաստիկ օրինակ է ծառայում բոլորին: Ես պետք է դա սովորեմ: Մենք նրա համեմատ հրեշտակներ ենք:

Պեպը խոսում էր մեր երկրի՝ Պորտուգալիայի մասին, օգտագործելով անվայել բառեր: Գվարդիոլան իրեն շատ տգեղ էր պահում», - պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal կայքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 1-ին տուրում սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Պորտուին» և գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը: