A
A
Երկու գավաթակիր
Աջակցիր «Ա1+»-ինՁյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցեց Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անցկացված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականի ձյուդոիստներ Գրիգոր Իվանյանը (55 կգ, Երևան) եւ Գոռ Հարությունյանը (60 կգ, Վանաձոր) հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, գրավեցին առաջին տեղը եւ արժանացան գավաթների:
Մեր մնացած երեք մարզիկներն անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին հետագա պայքարից: