Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ashxar 2020
A A
Սպորտ

Դեկտեմբերի 7-ին հայտնի կդառնան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մրցակիցները

2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, Ցյուրիխում: Այդ մասին հայտնել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՈՒԵՖԱ-ի անդամ 55 երկրները կբաժանվեն 10 ընտրական խմբերի միջև, որոնցից հինգում հանդես կգան 5-ական, իսկ մյուս հինգում՝ 6-ական թիմ: Խմբերի հաղթողներն անմիջապես կմտնեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Երկրորդ տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաև 2020թ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի լավագույն երկու հավաքականները, որոնք աշխարհի առաջնության ընտրական խմբերում չեն զբաղեցնի առաջին երկու տեղերը, անցումային խաղերում կորոշեն մնացած երեք ուղեգրերի տերերին:

Նշենք, որ 2022թ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Քաթարի ութ մարզադաշտերում, նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 18-ը: