Բացել լրահոսը Փակել լրահոսը
սմեռչ
A A
Պաշտոնական

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․
 
Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։
 
Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։
 
Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։
 
Մարդկային կորուստներ չկան։
 
Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։
Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։
 
‼️ԹԱՐՄԱՑՈՒՄ
 
Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։