Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tiknizjan
A A
Սպորտ

ԲԿՄԱ-ում պետք է անպայման հայազգի ֆուտբոլիստ խաղա. Եվգենի Գիներ 

Մոսկվայի ԲԿՄԱ-ի սեփականատեր Եվգենի Գիները պարզաբանել է, թե ինչու է Նաիր Տիկնիզյանին ասել, որ թիմում անպայման պետք է հայազգի խաղացող լինի:

«Իմ տատիկը հայկական արմատներ ունի: Մայրս նույնպես: Դա իմ անձնական կարծիքն է: Ես իրոք ցանկանում եմ, որ ԲԿՄԱ-ում հանդես գա հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստ», - հայտարարել է բանակային ակումբի սեփականատերը:

Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում ԲԿՄԱ-ի կազմում արդեն անցկացրել է 11 հանդիպում: Այսօր նա հայտավորվել է Եվրոպայի լիգայի 1-ին տուրի «Վոլֆսբերգի» հետ հանդիպմանը: