Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Առողջապահական համակարգը շուտով կարող է կոլապսի առաջ կանգնել, ծանր հիվանդների տեղ չունենանք. համաճարակաբան (տեսանյութ)

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ամեն օր նախորդ օրվա համեմատությամբ նոր կորոնավիրուսով վարակավածների ընդհանուր թիվն աճում է 500-ով:

«Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի արդյունքն է: Դրա հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև, և մենք տեղ չունենանք մեր ծանր հիվանդներին հոսպիտալացնելու», – ասել է Լուսինե Պարոնյանը՝ հավելելով, որ հիվանդանոցներում այսօր 2000 մարդ է բուժվում, շատերն էլ սպասում են ստացիոնար բուժման:

ԱՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ բժիշկներն այսօր ամենից շատ անհրաժեշտ են զինվորներին, ուստի պետք է անել հնարավորը նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազեցնելու համար: Լուսինե Պարոնյանը կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել, ձեռքերը ախտահանել:

Լուսինե Պարոնյանը կոչ է արել հատկապես երիտասարդներին հետևողական լինել, որպես անկախության սերունդ պատասխանատվություն կրել թե իրենց, թե ավագ սերնդի ներկայացուցիչների համար: